Author Archives: admin

Pakistan International Airlines-ը վառելիքի պատճառով չեղարկել է 322 չվերթ

Պակիստանյան Pakistan International Airlines ավիաընկերությունը վերջին 10 օրվա ընթացքում չեղարկել է 322 ներքին և միջազգային թռիչքներ պետական ​​նավթային ընկերության կողմից վառելիքի մատակարարումների սահմանափակումների, ֆինանսական ճգնաժամի և գործառնական խնդիրների պատճառով: Ըստ Dawn թերթի՝ ավիաընկերությունն այժմ բախվում է իր պատմության ամենավատ ճգնաժամին և փակման եզրին է ավիավառելիքի մատակարարումների նվազման և դրա համար վճարելու միջոցների բացակայության պատճառով: Դա հանգեցրել է հոկտեմբերի 14-ից 322 չվերթի ...

Կարդալ ավելին »

Վճարվել են Արցախից բռնի տեղահանված 41 հազար 611 անձի բնակվարձերը և կոմունալ ծախսերը

Ընթացքի մեջ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41 հազար 611 անձի․ գործընթացը շարունակվում է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը 725,711 է։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 122,026։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 113,204 աշխատող։ Եռյակը եզրափակում է մշակող արդյունաբերությունը՝ 88,925 աշխատող։ Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 50,515 ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 27-10-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 14731.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 6888.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7354.57 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.71%-ով և կազմել 1084.78 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանը տվել է համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար

Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը; «Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը սահմանված կարգով, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը և համաձայնությունը։ Կդժվարանամ ասել, ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ–ն չի զիջում առաջատարի դիրքը. ՊԵԿ-ը հրապարակվել է 100 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի երրորդ եռամսյակում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։ Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 5000 մարդ հյուրանոցներում է, 1400-ն ապրում են ընդհանուր հարմարեցված վայրերում

Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 80 հազարը տեղավորվել են Հայաստանի մարզերում, մեծ մասը տեղակայվել է անհատական տներում կամ բնակարաններում, 5000 մարդ հյուրանոցներում է, 1400-ն էլ ապրում է ընդհանուր հարմարեցված վայրերում: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Առուշանյանի հարցին, թե մարզերում կան արդյո՞ք մարդիկ, որոնք մնում են ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք և ոսկու գին. 25-10-23

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 402.40 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.32 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.01 դրամով և կազմել 425.46 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.21 դրամով և կազմել 449.21 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 3.57 դրամով և կազմել 487.79 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Կանադայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա․ Միրզոյան

Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք ...

Կարդալ ավելին »
ajax-loader