e-commerce add to cart online shopping business technology internet concept.

Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը 725,711 է։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատ աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 122,026։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 113,204 աշխատող։ Եռյակը եզրափակում է մշակող արդյունաբերությունը՝ 88,925 աշխատող։

  1. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 50,515 աշխատող։
  2. Տեղեկատվություն և կապ՝ 44,633, ներառյալ ՏՏ 32,233 աշխատող։
  3. Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 40,864 աշխատող։
  4. Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,759 աշխատող։
  5. Շինարարություն՝ 32,322 աշխատող։
  6. Սպասարկման այլ ծառայություններ՝ 26,255 աշխատող։
  7. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26,076 աշխատող, մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,279 աշխատող։
  8. Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,810 աշխատող, մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 10,720 աշխատող։
  9. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,537 աշխատող։
  10. Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,014 աշխատող։
  11. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,367 աշխատող։
  12. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,478 աշխատող։
  13. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,118 աշխատող։
  14. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 7,978 աշխատող։
  15. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,797 աշխատող։
2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են
ajax-loader