Author Archives: admin

Քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն զինծառայություն չանցածներին. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։Նա այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝  հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Կարդալ ավելին »

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։ Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ...

Կարդալ ավելին »

Վերին Արտաշատ ճանապարհին այրվել է վագոն-տնակ

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 29-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 30 քմ:

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարար Պապիկյանn աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:  Այդ մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին »

Քերոբյանը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Թիմոտի Մինտոյի հետ։ Քերոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ «Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը»,- գրել է Քերոբյանը։

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերիներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։ Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։ «Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,- ընդգծել է ...

Կարդալ ավելին »

Հայ-ֆրանսիական գործակցության զարգացում․ վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ռիմա Աբդուլ Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նկատմամբ կազմված վարչական ակտերը բեկանվել են

  ՀՀ Ոստիկանապետի կողմից այսօր վարչական վերադասության կարգով վերանայվել և բեկանվել են այն բոլոր վարչական ակտերը, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ վարորդների նկատմամբ կայացվել են սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում՝ Պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության՝ Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի գումարտակների կողմից և տեսալուսանկարահանման սարքերի միջոցով արձանագրված խախտումներով։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում ասել ...

Կարդալ ավելին »
ajax-loader