Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքնը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- հավելել է նա:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան
Անցած շաբաթ Երեւանում ապամոնտաժվել է թվով երկու ապօրինի բենզալցակայան, եւ թվով մեկ բենզալցակայանի վերաբերյալ նխապատրաստված նյութերն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ապամոնտաժման ընթացքը կազմակերպելու համար: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվեց նաեւ, որ այս պահի դրությամբ ն ապամոնտաժվել է թվով 14 ապօրինի բենզալցակայան Կենտրոնում՝ 5, Աջափնյակում՝ 3, Արաբկիրում՝ 3, Էրեբունիում՝ 2 եւ Շենգավիթում՝ ...
Կարդալ ավելին »Սոթքի հանքում աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել տնտեսության վրա. նախարար
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նման հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է մայիսին։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ խոսքը փակ հատվածի մասին է Հովհաննիսյանի ...
Կարդալ ավելին »Պակիստանում միջցեղային բախումների զոհ է դարձել մոտ 50 մարդ
Պակիստանում թշնամի ցեղախմբերի միջև զինված բախումների հետևանքով վերջին վեց օրվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել: Ցեղախմբերի ավագներին հաջողվել է հրադադարի հասնել։ Այդ մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։ Բախումները տեղի են ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Կուրրամի շրջանում․ միմյանց թշնամի ցեղախմբերի զինյալների միջև փոխհրաձգություններ են սկսվել հողային վեճերի և կրոնական տարաձայնությունների պատճառով: Բախումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 29-ը, երբ ցեղախմբերի ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Իրանն աշխատուժի փոխանակման հուշագիր կստորագրեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում է՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և ...
Կարդալ ավելին »Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար
Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։ Այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։ «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կարդալ ավելին »Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի-Գյումրի չվերթերը
«Պոբեդա»ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը
Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ ...
Կարդալ ավելին »Հուսանք՝ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ «Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ