Գարեջրի օրեր՝ Երևանում

Հուլիսի 22-ին և 23-ին՝ ժամը 14։00-ից մինչև 22։30-ը, Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա տարվա մենափրփրուն իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերը», որի կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի հիմնադիր «ԷվենտՏուրա» ընկերությունը: Շտապեք ձեռք բերել մասնակցության փաթեթ:

Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները:

Ներկայացված գարեջրի տեսականին համտեսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, որը հասանելի է ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ՝ toms.amtkt.amticketOn.am և Իդրամ հարթակներում:

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակցող գարեջրագործ ընկերության արտադրանքի պատմությանը, ալկոհոլի ու սննդի ճիշտ համադրության, ըմպելիքի համային առանձնահատկությունների և այլ մանրամասների։ Իսկ երաժշտական հովանավոր Hard Rock Cafe –ն ու հրավիրված բենդերը կապահովեն մասնակիցների բարձր տրամադրությունը:

Փառատոնը կամբողջացնեն ու իսկական տոնի կվերածեն ժամանցային խաղերն ու խաղարկվելիք շուրջ 1000 նվերները:

Ուշադրություն

«Գարեջրի Օրեր» փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, իսկ 2021 թվականի փառատոնի բաժակի առկայության դեպքում՝ միայն տոմսակները։

Այդքան շատ տարածում ունեցող գարեջուրն անտիկ աշխարհում հիմնականում տարածված էր Արևելքի երկրներում՝ Եգիպտոս, Միջագետք, Չինաստան, Հայաստան, ու հենց Հայաստանից է առաջին գարեջուրը տարվել Հունաստան, ապա նաև տարածվել ամբողջ Եվրոպայում։ Այդ մասին է վկայում   հին հունական զորրավար, գրող, փլիսոփա, պետական գործիչ Քսենքֆոնի «Անաբասիս» աշխմատությունը (Ք. Ա. -րդ դար): Ահա, թե ինչ է գրում Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատության 5-րդ գլխում՝ ժամանելով Հին Հայաստանի մի գյուղ (որոշ տվյալներով՝ այդ գյուղը, հնարավոր է, գտնվում էր հենց Արցախի տարածքում).

«Այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն և կավե ամանների մեջ գարու գինի: Կավե ամանների կողքերով գինու մեջ լողում էին գարու հատիկներ և նրա մեջ դրված էին փայտե ձողիկներ՝ մեծ և փոքր չափսերով,  և ով ուզում էր խմել, պետք է բերանը վերցներ այդ ձողիկները։ առանց ջրի հետ խառնելու այդ գինին շատ թունդ էր, բայց դրան սովոր մարդկանց համար շատ հաճելի խմիչք էր»։

Այդպես է Քսենոֆոնը նկարագրել գարեջուրը, որին հույներն առաջին անգամ հանդիպել են Հայաստանում: Ի դեպ, Քսենոֆոնի հաղորդած տվյալների համաձայն, ներկայում սովորական  դարձած և տարածված, խմիչքների համար ձողիկները հայտնագործել են հայերը:

ajax-loader