Վրաստանի նոր գումարման խորհրդարանը կսկսի աշխատանքը՝ չնայած նախագահի եւ պատգամավորների հայցերին. խոսնակ

Վրաստանի նոր գումարման խորհրդարանն աշխատանքը կսկսի նոյեմբերի 25-ին՝ չնայած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ պատգամավորների Սահմանադրական դատարան ներկայացրած հայցերին ընտրությունների վերաբերյալ, հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք կհավաքվենք եւ կճանաչենք մեր իրավունքներն ու լիազարությունները»,- ասել է  Պապուաշվիլին, հայտնել է «Новости Грузия» պորտալը։

Նա «հիմարություն» է անվանել այն հավաստիացումները, թե նախագահի կամ պատգամավորների հայցերը ՍԴ կարող են խանգարել նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչման գործընթացին։

Նրա խոսքով՝ օրենսդրական նորմ, որը կդադարեցնի նորընտիր խորհրդարանի աշխատանքը ավելի քան 30 օրով, գոյություն չունի։

ajax-loader