Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի ավտանգության փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիներից  մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այd մասին այսօր՝ հունիսի 17-ին,  հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

«Բուժառուներից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առաջիկա մեկ շաբաթում որևէ փոփոխության չենք սպասում, քանի որ նա դեռ թունավորման փուլում է գտնվում: Երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք դեռևս բուժօգնություն են ստանում»,-հայտնում են նախարարությունից:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացրին, որ նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս ստացված չեն: Պատկան մարմիններից պահանջվել և ստացվում  են գազալցակայանի գործունեությանը, շահագործման թույլատվությանը, ավտանգության ապահովմանը վերաբերվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք ուսումնասիրության փուլում են: 

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից մեկը՝ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Հունիսի 13-ին, մահացել էր վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքացիներից մեկը: 

ajax-loader