Ես սիրում եմ Հայաստանը. օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան ելույթ կունենա Երևանում

Սիրելի լրագրողներ մայիսի 13-ին ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահում խորին հարգանքով հրավիրում ենք Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, օպերային դիվա Վերոնիկա Ջիոևայի ճեպազրույցին և համերգի փորձին:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյան), ելույթ կունենա մոլորակի լավագույն սոպրանոներից մեկը Վերոնիկա Ջիոևան:

Լսելով Վերոնիկային՝ Դմիտրի Խվորոստովսկին ասաց «Այսօր Վերոնիկա Ջիոևան ամենապահանջված երգչուհիներից է ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս»։ Որպես Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, նա համագործակցում է այնպիսի օպերային թատրոնների հետ, ինչպիսիք են Ժնևի Մեծ թատրոնը, Ցյուրիխի օպերան, Բրյուսելի «La Monnaie» թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, գերմանական օպերան Բեռլինում, Համբուրգի պետական օպերան, Պրահայի օպերան, Ֆինլանդիայի ազգային օպերան, Հյուսթոնի օպերան, Վերոնայի ֆիլհարմոնիկ թատրոնը, Բարիիի Պետրուզելիի թատրոնը, Բոլոնիայի թատրոնը, Պալերմոյում գտնվող Մասիմո թատրոնը:
2022 թվականի մարտին Ցյուրիխի օպերայում Ջիոևայի դեբյուտը Լեդի Մակբեթի դերում Վերդիի «Մակբեթ» օպերայում՝ քննադատներն անվանեցին «սենսացիա»։

Դիրիժորներից և ռեժիսորներից, որոնց հետ երգչուհին աշխատել է՝ Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Միխայիլ Պլետնևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիս, Ինգո Մեցմախերը, Յուրի Բաշմետը, Վլադիմիր Սպիվակովը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Դմիտրի Չեռնյակով, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին։

ajax-loader