Հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը․ Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստանը»

Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության 8-րդ Վիքիակումբը, տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։

«Վիքիմեդիա Հայաստանի» նպատակներից է՝ հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ստեղծել կրթության և գիտելիքի հավասար պայմաններ, համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով ։

Վիքիակումբի անդամ կարող են դառնալ կամավոր հիմունքներով, համակարգչային հմտություններին տիրապետող անձինք, ովքեր կցանկանան նպաստել համացանցի տիրույթում հայալեզու տեղեկատվության տարածմանը և զարգացմանը։

Ակումբի հանդիսավոր բացմանը ներկա էին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, կազմակերպության աշխատակիցները, հյուրեր համայնքի կրթական և մշակութային հաստատություններից։

Ակումբը բացվել է Քաջարանի համայնքապետի և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աջակցությամբ։

ajax-loader