«Այս համերգից հետո ոչ ոք չի լինի առաջվանը»․ Միխայիլ Կազինիկն առաջին ահգամ հանդես կգա Երևանում

«Այս համերգից հետո ոչ չի լինի առաջվանը»․ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը` Հայաստանում։ Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում՝՝ հանդիսատեսին ընդամենը երկու օր ընկղմելով երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ:

Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործության ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և դիտողին դրանք բացահայտելու ունակության շնորհիվ։ Նա այս հմտությունը կիսում է աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, որոնք ներկա են լինում նրա համերգներին, լսում հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և կարդում նրա գրքերը:

Արևմուտքում նրան անվանում են «մշակույթի առաքյալ»։ Նա համաշխարհային երաժշտական ​​մշակույթի մասին ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ է, «Օրփեոս», «Արծաթե անձրև» և այլ ռադիոկայանների հաղորդավար։ Համերգներով ու դասախոսություններով շրջել է գրեթե ամբողջ աշխարհը։

Նրա ստեղծագործության հիմնական խնդիրն է՝ «արվեստի օգնությամբ բացահայտել ունկնդիրների և ընթերցողների ինքնատիպ հանճարը, տիեզերական էներգիան ընկալելու նրանց անհավանական կարողությունները, որոնք ծնել են Բախին և Շեքսպիրին, Մոցարտին և մեզանից յուրաքանչյուրին»։ «Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին»․ սա մաեստրոյի գլխավոր պոստուլատն է։

Մայիսի 25-ին՝ 13:00, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում (ք. Երևան, Մաշտոցի 46) Միխայիլ Կազինիկը հրավիրում է հատուկ համերգի:

ajax-loader