Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանից բխող հեղինակությունը, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Մասնավորապես, վերջինս, առանց համայնքի ավագանու համապատասխան որոշման և սահմանված կարգով ծառայությունների մատուցման պայմանագր