Արյան դոնորության ակցիա՝ Արծվանիկում․ԶՊՄԿ-ն 4-րդ ակցիան է իրականացնում

Աշխարհում տարեկան 100 միլիոնից ավելի մարդ դոնորական արյուն է հանձնում։ Աշխարհի առաջատար ընկերությունները միանում են «կորպորատիվ դոնորության» նախաձեռնությանը՝ սոցիալական պատասխանատվության հանձնառությունների շրջանակում։

ԶՊՄԿ-ի և Առողջապահության նախարարության «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ Սյունիքի արյան կայանի միջև գործակցությունը շարունակվում է, և արդեն չորրորդ արյունատվական ակցիան կայացավ ապրիլի ազդակիր Արծվանիկ բնակավայրում, հիմնականում մասնակցում էին ԶՊՄԿ արծվանիկցի աշխատակիցները։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։

Ընկերության նպատակն է՝ իր աշխատակիցների շրջանում տարածել ու քարոզել դոնորության գաղափարը` որպես հումանիստական մշակույթ և սոցիալական պարտականություն:

Կամավոր և անհատույց դոնորների ցանկում ընդգրկված են ԶՊՄԿ ՓԲԸ բոլոր տնօրինությունները և դեպարտամենտները:

Ակտիվ մասնակցություն է ունենում ղեկավար կազմը։ Արդեն իսկ ընկերության մոտ 100 աշխատակից մասնակցել է անհատույց արյունատվության ակցիային։

ajax-loader