Հանրապետությունում գարնանային անձրևներ են․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:

Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   21.10C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -7.20C (2012 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   5.80C

ajax-loader