Սեպտեմբերի 14-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։
«Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-ից հավեսով տաքանում է»,- գրել է Սուրենյանը։
Իսկ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 16-18-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո սպասվում է, 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։