Թրամփին Կապիտոլիումի դեմ գրոհի գործով մեղադրանք է ներկայացվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ գրոհի քրեական գործով մեղադրյալ, վկայում է օգոստոսի 1-ին տարածված մեղադրական եզրակացությունը։ Թրամփին մեղադրում են չորս կետով՝ դավադրություն պետությանը խաբելու նպատակով, դավադրություն պաշտոնական ընթացակարգին խանգարելու նպատակով, պաշտոնական ընթացակարգին խանգարելու փորձ եւ դավադրություն ամերիկացի քաղաքացիների իրավունքների խախտման նպատակով։

Փաստաթղթից հետեւում է, որ 2021թ. հունվարի 6-ին Թրամփը եւ նրա կողմնակիցները փորձել են կեղծարարությունների կեղծ հայտարարությունների հիման վրա, ինչպես նաեւ օգտագործելով բռնությունն ու քաոսը, ազդել օրենսդիրների վրա՝ նախագահական ընտրությունների պաշտոնական ճանաչումը չեղարկելու նպատակով։ Հատուկ դատախազ Ջեկ Սմիթի խոսքով՝ հենց Թրամփի սուտն է կարողացել հրահրել Կապիտոլիումի դեմ գրոհը։

«2021թ. հունվարի 6-ին մեր երկրի Կապիտոլիումի դեմ գրոհը աննախադեպ հարձակում էր ամերիկյան դեմոկրատիայի մարմնացման դեմ։ Ինչպես նկարագրվել է մեղադրական եզրակացությունում, այն հրահրվել էր ստի միջոցով։ Մեղադրյալի ստի, որն ուղղված էր այն բանին, որպեսզի խանգարի ԱՄՆ կառավարության հիմնարար գործառույթին՝ նախագահական նտրությունների արդյունքների ամփոփման եւ վկայագրման գործընթացին»,- ասել է Սմիթը։

Թրամփի հետ միասին մեղադրանքներ են ներկայացվել եւս վեց մարդու, որոնց անունները չեն նշվել, սակայն դրանց թվում են այն փաստաբանները, որոնք օգնել են նրան տարածել հայտարարություններն ընտրությունների կեղծումների մասին։ Սա արդեն երրորդ քրեական գործն է Թրամփի դեմ։

ajax-loader