Tag Archives: մեղադրանք

Ձեռքերով ու ոտքով հարվածել են երեխաներին. Գյումրու «Երեխաների տան» դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:  «2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրականացվել ...

Կարդալ ավելին »

ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Երևան քաղաքի Շերամի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Կարեն Մ.-ն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ նա 2023 թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ ...

Կարդալ ավելին »

Դատավորները մերժել են Թրամփի՝ իր դեմ մեղադրանքները հանելու հայտը

Հինգշաբթի օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական դատավարությունները վերահսկող երկու դատավորներ մերժել են նրա հայցը, որով նա խնդրում էր հրաժարվել Ջորջիայում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ Թրամփի փորձերի և գաղտնի փաստաթղթերի անօրինական տիրապետման հետ կապված մեղադրանքները, որոնք նախկին նախագահն իր հետ տարել էր այն բանից հետո, հեռանալով Սպիտակ տնից, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Բացի այդ, Թրամփի դաշնակիցներից մեկը՝ ...

Կարդալ ավելին »

ՌԴ մեղադրանքն անհիմն է, «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել։ «Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզում է սպանության մեղադրանքով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։ Ադրբեջանի քաղաքացի ...

Կարդալ ավելին »

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել գույք ոչնչացնելով կամ վնասելով զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի համար

ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55-ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ...

Կարդալ ավելին »

Տղամարդուն և նրա երկու որդիներին մեղադրանք է ներկայացվել շտապօգնության աշխատակցին վնասելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «2024թ․ հունվարի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում հարձակվել են շտապօգնության բժշկի վրա, ով մարմնական վնավածքներով ...

Կարդալ ավելին »

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին

Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ըն-կերության տնօրենը, հանդիսանալով ...

Կարդալ ավելին »

Երվանդ Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով Երևանին պատճառած վնասի համար

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևան համայնքին պատճառած վնասի համար մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները`  առանց համապատասխան իրավական ...

Կարդալ ավելին »
ajax-loader