«Արթիկը»՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը նոր չեմպիոն ունի:

Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը 95:86 հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ: 3-րդ տեղի խաղում էլ ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում հավաքվել են ու գերազանցել «Դվին»-ին ընդամենը 3 միավորի տարբերությամբ՝ 94:91:

Գավաթը հաղթողին հանձնել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը, որոշվել են նաեւ անհատական պայքարում լավագույնները: Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն («Արթիկ») է, մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), Լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), Լավագույն հայ բասկետբոլիստը եւ լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գեւորգյանը («Ուրարտու»):

ajax-loader