Tag Archives: Արթիկ

Արթիկի 17-ամյա բնակիչը մեկական կեղծ 10-հազարանոց թղթադրամ է տվել 3 հոգու. նա ձերբակալվել է

Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Ոստիկանությունից հայտնում են, որ կեղծ թղթադրամները վերցվել են: 17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել ...

Կարդալ ավելին »

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ

Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 232.6 մլն դրամ, ՀՀ կառավարությունը ...

Կարդալ ավելին »

«Նարեկացի» նվագախումբը համերգով հանդես է եկել «Արթիկ» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր երաժշտական մեծ միջոցառում․ հիմնարկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում համերգային ծրագրով հանդես է եկել «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ։ Նվագախումբը ներկայացրել է գործիքային կատարումներ Արտեմ Խաչատուրի ստեղծագործություններից, նաև հայկական պարեղանակներ՝ նրա մշակմամբ։ Մենակատարներ Սմբատ Խալաթյանը և Արսինե Տերտերյանը հնչեցրել ...

Կարդալ ավելին »

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր՝ թաքցված մանկական խաղալիքների և հագուստի մեջ

ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։ Այս մասին հաղորդում են հանրային կապերի բաժնից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ 

Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետախուզվում են Հայկ Առաքելյանն ու Կարեն Մկրտչյանը

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ավազակության եւ ապօրինի կերպով զենք պահելու, կրելու մեղադրանքով հետախուզվում են 1986 թվականին ծնված Կարեն Մկրտչյանն ու 1982 թ. ծնված Հայկ Առաքելյանը: «Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Զինված ավազակային հարձակում՝ Արթիկում. հնչել են կրակոցներ, կա վիրավոր. հափշտակել են 85 000 դոլարի ոսկյա զարդեր

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում. ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ...

Կարդալ ավելին »

«Արթիկը»՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը նոր չեմպիոն ունի: Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը 95:86 հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ: 3-րդ տեղի խաղում էլ ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում հավաքվել են ու գերազանցել «Դվին»-ին ընդամենը 3 միավորի տարբերությամբ՝ 94:91: Գավաթը հաղթողին հանձնել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը, որոշվել են նաեւ ...

Կարդալ ավելին »
ajax-loader