Երեւանի Րաֆֆու փողոցում «Մերսեդեսն» ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 30-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Մ.):

ajax-loader