Tag Archives: Երեւան

Աղբահանության խնդիրը Երեւանում արդեն լուծված է․ «ՄԱԶ»-երն էլ շուտով կհասնեն․ քաղաքապետարան

Հաշվետու ժամանակահատվածում թվով 495 սանմաքրման աշխատակիցներ շաբաթական 6-օրյա ժամանակացույցով ապահովել են Երեւանի փողոցների եւ բակերի մաքրությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Աղբահանություն, սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյանը: «Երկու հերթափոխով աղբահանությունը է կատարել 73 աղբատար մեքենա, ցերեկային հերթափոխ 36, գիշերային հերթափոխ՝ 37:  Թվով 3 փոշեկուլ մեքենաներ 7-օրյա գրաֆիկով իրականացրել են փողոցների  մաքրությունը: ...

Կարդալ ավելին »

Երեւանի Րաֆֆու փողոցում «Մերսեդեսն» ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 30-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Մ.):

Կարդալ ավելին »
ajax-loader