Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաեւ նշել է.
«Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով.
– ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը;
– Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության;
– Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;
– Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;
– Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին;
– Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;
– Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից;
– Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին»։