Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումը էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է»,- նշել է դիվանագետը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ։