Tag Archives: Զախարովա

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։  «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր ...

Կարդալ ավելին »

Բաքուն ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ զգուշացրել է ռուսական զորախմբին․ Զախարովա

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին: Այս մասին Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»,- ասել է նա։  Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքուն սկսել է «լոկալ ...

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի հարցով կապի մեջ է ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ․ Զախարովա

 Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հրադադարի հասնելու շուրջ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։ «Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական ​​կապի մեջ է Ղարաբաղի ...

Կարդալ ավելին »

Բաքուն Մոսկվային տեղեկություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա

Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝  Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդալ ավելին »

Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու՝ Բաքվի պահանջի մասին։ «Մենք ծանոթ ենք Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի նկատմամբ նման հավակնություններ ունի նաև հայկական կողմը։ Տարածքային վեճերը պետք ...

Կարդալ ավելին »

Գնդակը հայկական կողմում է․ Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության հնարավոր տեղակայման մասին

Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումը էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է»,- նշել է դիվանագետը։ Զախարովան նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ։

Կարդալ ավելին »
ajax-loader