Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ:

361656549_860723002076387_48749057074022629_n.jpg (191 KB)

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները: 

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: 

«Մյասնիկյան պողոտայում հանդիպակաց տրանսպորտային հոսքերի ուղղությունների երթևեկության ինտենսիվությունը նույն ժամանակահատվածի համար ցայտուն կերպով անհամաչափ է: Առավոտյան ժամերին՝ 08:15-09:15 դեպի Կենտրոն ուղղությամբ տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը կազմում է 3768 միավոր/ժամ, իսկ դեպի Ավան տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը՝ 2472 միավոր/ժամ: Տրանսպորտային հոսքերը միմյանցից տարբերվում են 1296 միավոր/ժամով: Իսկ երեկոյան ժամերին 17:40-18:40 դեպի Կենտրոն ուղղությամբ տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը կազմում է 3027 միավոր/ժամ, իսկ դեպի Ավան տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը՝ 4286 միավոր/ժամ: Միմյանցից տարբերվում են 1258 միավոր/ժամով»,-ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց՝ հաշվի առնելով կատարված ուսումնասիրությունները՝ նախատեսվում է ձեռք բերել որոշակի տիպի ավտոմեքենա, որը հնարավորություն կտա առավել ծանրաբեռնված ժամերին, նաև խցանումների ժամանակ ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված հատուկ պատնեշները:

ajax-loader