Tag Archives: պողոտա

Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:  Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Կարդալ ավելին »

Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում. Երևանում արժեքավոր ծառատեսակներ են տնկում

Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում:  Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր: Ըստ աղբյուրի՝ գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ:  Նշվում է. որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: 

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ...

Կարդալ ավելին »
ajax-loader