Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից: 

Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

001.jpg (667 KB)
ajax-loader