ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։
Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։ Հանդիպման ժամանակ խոսվել է կոմբինատի առկա վիճակի, ընթացիկ աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին։
Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։