Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են

Հորդառատ անձրևի հետևանքով Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին առաջացած սելավային հոսքի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, հունիսի 22-ին, ժամը 17։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին սելավաջրերի հետևանքով առաջացել է հողազանգվածի տեղաշարժ. երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք. ճանապարհը երկկողմանի փակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկները սահմանել են հերթապահություն:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա՝ 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։

Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են: 

ajax-loader