Պապիկյանը Ղազախստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում գործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:

Ինչպես տեղեկանում են ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝  մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք  հարցեր:

ajax-loader