Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ղազախստան
Ղազախստանը քննարկում է Գերմանիային նավթի մատակարարումները 1,5 անգամ ավելացնելու հարցը
Ղազախստանը բանակցություններ է վարում գործընկերների հետ 2025 թվականին մինչև 2,2 միլիոն տոննա նավթ Գերմանիա արտահանելու շուրջ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը։ Այս ծավալը գրեթե 1,5 անգամ գերազանցում է «ՂազՄունայԳազ»-ի (ՂՄԳ) կողմից «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա նավթի բեռնառաքումն ընթացիկ տարվա համար 1,5 միլիոն տոննա փետրվարյան կանխատեսումը: Միևնույն ժամանակ էներգետիկայի նախարարությունը խոսել է գերմանացի գործընկերների շահագրգռության մասին՝ ներմուծելու ...
Կարդալ ավելին »Հայաստանը ցանկանում է բարձրացնել Ղազախստանի հետ բեռնափոխադրումների արդյունավետությունը
Ներկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բեռնափոխադրումների ոլորտում խնդիրներ կան։ Այս մասին տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ 2006թ. նոյեմբերի 6-ի «Միջազգային ավտոհաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, ապրիլի 30-ին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Դրանք, ինչպես նշել է պաշտոնյան, առնչվում են ճանապարհային եւ բնապահպանական տուրքերի գանձման օրենսդրական կարգավորմանը։ «Այդ պատճառով փոփոխություններ են կատարվել երկու երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիրները կարգավորող փաստաթղթում, ինչպես նաեւ արտոնությունների եւ հարկային արտոնությունների սահմանման գործընթացում»,- նշել է Սիմոնյանը։ Կառավարության կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները կպարզեցնեն երկու երկրների միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների գործընթացը եւ կբարձրացնեն Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների հարցում։ Բացի այդ, արձանագրության վավերացումից հետո կշարունակվեն քննարկումները ԵԱՏՄ շրջանակում ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների շուրջ՝ ուղղված վերջինիս հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը եւ որպես այդպիսին՝ համագործակցության զարգացմանը։ Կարճ ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ղազախստանը կգործակցեն միգրացիայի ոլորտում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը: Նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի ապրիլի 15-ին՝ Երևանում: Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։ Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում ...
Կարդալ ավելին »Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշակույթի օրերի շրջանակում Հայաստան այցելող պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։
Կարդալ ավելին »Արփինե Սարգսյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է միգրացիոն գործակցությունը
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։ Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։ ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած ...
Կարդալ ավելին »Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանն ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից
Եվրասիական տնտեսական միության գծով Ռուսաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը պատերազմի մեկուկես տարում ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից 5,8 մլրդ դոլարով։ 6,3 մլրդ դոլարով ավելացել է արտահանումը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան, հաշվել է The Moscow Times-ը։ 2021թ. ԵԱՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է մոտ 7,1 մլրդ դոլար, 2023թ. ցուցանիշներն ավելացել են 45 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ 2021թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը Ռուսաստան, ...
Կարդալ ավելին »Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան ...
Կարդալ ավելին »