Երևանի բոլոր 10 ընտրական հանձնաժողովում տեղի կունենա վերահաշվարկի վիճակահանություն. ԿԸՀ

Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դիմումներին։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։

Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։

ajax-loader