Գեղեցիկ և վտանգավոր․ աղի փակ հանքեր (ֆոտոշարք)

ՌԴ Պերմի շրջանի «Վերխնեկամսկոյե» հանքավայրի տարածքում գտնվող աղի քարանձավների պատերի հոգեբուժական նախշերի հեղինակը հենց բնությունն է:

«Նկարչի» անունը կարնալիտ է՝ հանքանյութ, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ։ Դրա արդյունահանման համար մի քանի տեղական հանքեր շարունակում են աշխատել, սակայն թունելների և անցուղիների մեծ մասը փակ է: Փակ հանքեր մուտք գործել հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ։

Հանքերը ձգվում են գետնի տակ՝ հեռու-հեռու․ մեկ թունելը կարող է հասնել մինչև 6 կմ-ի: Ստորգետնյա օդը չոր է և ծարավեցնող։ Մեթանի, ջրածնի սուլֆիդի կամ ածխաթթու գազի արտահոսքի պատճառով հանքեր այցելելն անվտանգ չէ: Նման գեղեցկությունը, սակայն, անչափ գրավիչ է, և այնտեղ լինողներն ասում են, որ դա տեսնելու համար արժի անցնել վտանգի միջով։

ajax-loader