Tag Archives: վտանգ

Հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ վիճակ է. մասնագետները զգուշացնում են

 Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում  և այլն։ Հրավիրած ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Սոթքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։  Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Գեղեցիկ և վտանգավոր․ աղի փակ հանքեր (ֆոտոշարք)

ՌԴ Պերմի շրջանի «Վերխնեկամսկոյե» հանքավայրի տարածքում գտնվող աղի քարանձավների պատերի հոգեբուժական նախշերի հեղինակը հենց բնությունն է: «Նկարչի» անունը կարնալիտ է՝ հանքանյութ, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ։ Դրա արդյունահանման համար մի քանի տեղական հանքեր շարունակում են աշխատել, սակայն թունելների և անցուղիների մեծ մասը փակ է: Փակ հանքեր մուտք գործել հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ։ Հանքերը ձգվում են գետնի տակ՝ հեռու-հեռու․ ...

Կարդալ ավելին »
ajax-loader