Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը: Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, կալանավորվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող ...
Կարդալ ավելին »Tag Archives: զինծառայող
Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հուլիսի 3-ին ժամը 00:45-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Կարդալ ավելին »Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում հունիսի 24-ին զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո վերջինս մահացել է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 2024թ. հունիսի 24-ին հաղորդում է ստացվել նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դավիթ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ
Ադրբեջանական կողմը հունիսի 21-ին հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից:
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ
«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Այդ մասին հայտնում են Հիմնադրամից՝ հիշեցնելով, որ տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը: Տղաներին պարզաբանվել է ծրագրի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին
Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայող Հուսեյնովի մարմինը հայտնաբերել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում։ Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 10-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հունիսի 9-ինանհետ կորել է Հայաստանի ...
Կարդալ ավելին »ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի
Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի ...
Կարդալ ավելին »Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է N զորամասի զինծառայող Արարատ Արոյանը
Դեռևս չպարզված հանգամանքներում մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա պատերզմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը՝ մինչեւ հունիս ամիսը ներառյալ: Խոսքտ թվով 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների մասին է Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 24 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսների համար կազմում է 14.400.000 ՀՀ ...
Կարդալ ավելին »Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ընդգծելով, որ նախնական տվյալներով՝ զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնում:
Կարդալ ավելին »