Tag Archives: վիրավոր

Ադրբեջանը կրակել է Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ մեկ զինծառայող վիրավորվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորված օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա ...

Կարդալ ավելին »

Ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545- ով

2022 թվականին նախորդ տարվա համեմատ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «Թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3600-ից ավել է եղել 698-ով, ընդհանուրը՝ 4298, իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ ...

Կարդալ ավելին »

Սոթքում վիրավորված բուժակի վիճակը գնահատվում է բավարար․ ՔԿ

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորում է ստացել ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Կարդալ ավելին »

Սոթքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Սոթքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։  Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից. ՊՆ

 Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից, ապրիլի 13-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարդալ ավելին »

ՊՆ-ն` Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր: Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.  «Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։ 

Կարդալ ավելին »
ajax-loader