Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ընտրական իրավունքի խախտման, ընտանեկան բռնության, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ...
Կարդալ ավելին »Tag Archives: վիրավոր
Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան․ վարորդը վիրավորվել է
Ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։ Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ ❗️Around 5:00, the ambulance of the Stepanakert's morgue, ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է․ կա 11 վիրավոր
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։ Այդ մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից Նոր Շենում զինվոր է վիրավորվել
Սեպտեմբերի 13- ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն. գրանցվել է 10 վթար․ զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 3, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախության, խուլիգանության, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն` երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հայտնում է սահմանին 3 զինծառայողի վիրավորվելու մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
Կարդալ ավելին »Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 65 վիրավոր
Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել: Եվս 55 մարդ անհետ կորած է: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով լիովին ավերվել է 3 կառույց: Երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները՝ ...
Կարդալ ավելին »Տեղ գյուղում Ադրբեջանի զինուժի կրակոցից 2-րդ հայ զինծառայողն է վիրավորվել
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ մեկ զինծառայող վիրավորվել է
Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Կարդալ ավելին »