Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում: Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ...
Կարդալ ավելին »Tag Archives: կանայք
Crypto-ում ամենաշատը վաստակում են կանայք
Կրիպտոարժույթների ոլորտում աշխատող կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ: Այս մասին են վկայում Pantera Capital-ի հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ 502 բնակիչների շրջանում: Ելնելով միջին բազային աշխատավարձից՝ տղամարդու վաստակած յուրաքանչյուր դոլարի դիմաց կինը վաստակում է 1.15 դոլար: Ոչ կրիպտոարժույթային ընկերություններում կանանց համար այդ ցուցանիշը կազմում է 84 ցենտ: Հետազոտության համաձայն՝ Web3 արդյունաբերությունն ամենաբարձր վարձատվությամբ ոլորտներից մեկն ...
Կարդալ ավելին »Ես չեմ կարծում, որ ծանր աշխատանքը խանգարում է մեզ կին լինել․ Սիանոզովա
ՄԱՐՏԻ 8-ին ընդառաջ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կին աշխատակիցներին վերաբերող հարցերին պատասխանում է Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան:
Կարդալ ավելին »«Թեղուտ» ՓԲԸ-ում նախատոնական եռուզեռ է․ լուսանկարներ
Նախատոնական եռուզեռ և անակնկալներով լի օր է «Թեղուտ» ՓԲԸ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Կանանց տոներին ընդառաջ ընկերության ղեկավարությունը շնորհավորել և նվերներ է տրամադրել աշխատակից կանանց։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեզ, մարտի 8-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու ...
Կարդալ ավելին »Մարտի 8-ին կանայք անվճար կերթևեկեն
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկները և կանայք ուղեվարձ չեն վճարի։
Կարդալ ավելին »Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ. ԼՂ նախագահի աշխատակազմ
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր: Այդ մասին նշված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: «Հերթական անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ ...
Կարդալ ավելին »Ժամկետային զինծառայության անցած կանայք վերջում կստանան 1 միլիոն դրամ
Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա, ըստ նրա, կարևոր հանգամանք է. «Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել»,- նշեց նա։ ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում թմրանյութ օգտագործող կանանց թիվն աճել է․ ուր դիմել կործանարար կախվածությունից ազատվելու համար
Հայաստանում թմրամիջոցների յուրացման և օգտագործման դեպքերի ու դրանց վտանգների մասին վերջին ամիսներին ահազանգում են տարբեր կառույցներ։ Նույնիսկ 2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Հարցն այնքան լուրջ է, որ այն պարբերաբար քննարկվում է անգամ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ...
Կարդալ ավելին »Կանանց և գեղեցկության միամսյակի շրջանակներում մարտի 14-ին Քաջարանի Մշակույթի պալատի էլեկտրոնային գրադարանում կայացավ ընթերցողների հետ հանդիպում-քննարկումը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորախես, նշված է․ «Խորհրդանշական էր, որ այն նվիրված էր հայտնի կին գրողների և գրականության մեջ վառ կնոջ կերպարների քննարկմանը։ Գրադարանի մշտական ակտիվ ընթերցողները կիսվեցին իրենց սիրելի կերպարների մասին կարծիքներով, կին հեղինակների կյանքի և գործունեության ...
Կարդալ ավելին »