Tag Archives: խաղեր

Ներկայացվել են Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալները

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Խաղերի մեդալները: Այդ մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Օլիմպիական խաղերի մեդալներն ամբողջացնում են ֆրանսիական և փարիզյան ստեղծագործ միտքը, իսկ յուրաքանչյուր մեդալ Էյֆելյան աշտարակից մի կտոր կունենա, որը կլինի մեդալի կենտրոնում: Նրանց դիզայնի յուրաքանչյուր տարր արտացոլում է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ինքնության մի մասը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր

Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: ...

Կարդալ ավելին »

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 5-ին․ բացումը՝ Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 5-ին․ բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։ Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի գործկոմի  նիստի ժամանակ այդ մասին ասաց  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Գործկոմի նիստին մասնակցում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան) գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։ «Համահայկական խաղերը մեր միասնության ու համախմբման խորհրդանիշն են։ ...

Կարդալ ավելին »

Իշխան Զաքարյանը հանդիպել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենի հետ

«Սպորտն ու մշակույթը սահմաններ չեն ճանաչում»․ հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն։ Ողջունելով հյուրերին՝ Հաչիկաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։ Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու ...

Կարդալ ավելին »
ajax-loader