Tag Archives: նախագահ

ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի անցակետի վերակառուցված գոտիների բացմանը

Անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակությանը հրավիրում է քննարկումների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այդ մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  «Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա ...

Կարդալ ավելին »

Չեխիայի նախագահը մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա՝ չեխ-բավարական բարեկամության փառատոնի

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր մոտոցիկլետով այցով մեկնել է Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամաս, որտեղ այսօր սկսվում է չեխ-բավարական բարեկամության փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր հաղորդել է idnes.cz լրատվական հարթակը։ Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Չեխիայի սահմանի մոտ գտնվող Զելբ քաղաքում, ներկա կլինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։ Պավելը, որն այս տարի կդառնա 62 տարեկան, ակտիվորեն ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և ...

Կարդալ ավելին »

Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ ...

Կարդալ ավելին »

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ձերբակալության կապակցությամբ  Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «նման բան տեղի է ունենում Ամերիկայում»: Կալանքը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։ Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և ...

Կարդալ ավելին »
ajax-loader