Tag Archives: ԳԱԱ

Երևանը` հայագիտական քննարկումների հարթակ. ԳԱԱ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

 «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի տարբեր երկրներից։ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց պատմության վերաբերյալ ստեղծվել ...

Կարդալ ավելին »

ԳԱԱ-ում հայտնաբերել են ալցհայմերի հիվանդությանը նպաստող ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, այդ միացություններն ընկճում են ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները: Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ...

Կարդալ ավելին »

Հայտարարվում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման՝ 2023-ի հայտերի մրցույթ․ ԳԱԱ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023 թվականի հայտերի մրցույթ, տեղեկացնում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՀՀ ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետևյալ բնագավառներում` ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), քիմիա, կյանքի և Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), հասարակական և հումանիտար ...

Կարդալ ավելին »

Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը. աշխատաժողով` ԳԱԱ-ում

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Շաքիի տարածաշրջանի և խանության պատմությունը․ հայկական, քրիստոնեական հետքը» խորագրով աշխատաժողով։ Մասնակցել և զեկուցումներով են հանդես եկել ԳԱԱ արևելագիտության, պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատողները։ Զեկուցումներում արծարծվել են Աղվանքի, նրա տարածքում առաջացած պետական կազմավորումների, հոգևոր կենտրոնների, Շաքիի խանության, հայկական ժառանգության, ուդիների պատմության խնդիրները։ Աշխատաժողովի վերջում տեղի է ունեցել մտքերի փոխանակում և Շաքիի տարածաշրջանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader