Tag Archives: օդ

Ընդունեք շատ հեղուկ․ օդի հարաբերական խոնավությունը խիստ նվազել է

Արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 10-14-ը ցերեկը ժամը 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։ Այդ մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից: Կենտրոնից խորհուրդ են տալիս ջրազրկումից խուսափելու համար հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ:

Կարդալ ավելին »

20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան

Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հունիսի 14-ի ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մարզերում հունիսի 14-ի ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում կդիտվի ...

Կարդալ ավելին »

Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածությունը չափող սարքեր

Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: «Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Երևանում օդի աղտոտվածության լուրջ խնդիր կա. Ավինյան

Երևան քաղաքում օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր կա, հիմնական պատճառները երեքն են: Այդ մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ավինյանը, խոսելով շինարարական հրապարակները միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորելու կարգավորումներից, ասաց. «Երևան քաղաքում մենք ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, որոնք գալիս են հիմնականում 3 հարուցիչներից: Առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, գրեթե վստահ եմ, փոշու որսիչ կայաններ չունեն: Այստեղ ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, ապրիլի 5-8-ը  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։   Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն   առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների ...

Կարդալ ավելին »
ajax-loader