Tag Archives: օդ

Նոր սարքավորումներով օդի աղտոտվածության տվյալներն online կներկայացվեն հանրությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին։ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոտմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 5 տարում ձեռք կբերի օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ և 2 շարժական կայան

Պետությունն առաջիկա 5 տարում իրականացվելիք մի շարք  միջոցառումների արդյունքում նախատեսում է Հայաստանում ունենալ օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ ու ճշգրիտ տվյալներ:  ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը:  «2024 թվականին մենք երկու դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ: Դրանք Երևանում տեղադրման փուլում են գտնվում: Ըստ ներկայացվող նախագծի՝ առաջիկա 5 տարում մենք Հայաստանում պետք է օդի ...

Կարդալ ավելին »

Մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով

Եղանակի մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են եղել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում կանխատեսվում էր, որ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, սակայն փոփոխություններ են տեղի ունեցել 2-3 օրվա ընթացքում։ Սուրենյանը պարզաբանել է, որ մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ցածր։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում կբարձրանա մինչեւ +11+16, Լոռիում՝ +16+20, Տավուշում՝ +20+24, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում՝  +20+24, Սյունիքի հովիտներում՝ +26», Սյունիքի նախալեռներում՝ +18-20»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ Երեւանում ցերեկը սպասվում է +21+23։ Ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների՝ մարտի երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի լեռներում, Արագածատոնում եւ Վայոց ձորում կարող է նվազել մինչեւ -7-12, Լոռիում՝ -6-10, Տավուշում՝ -2-5, Սյունիքի հովիտներում՝ 0-4, Սյունիքի նախալեռներում՝ մինչեւ -3-8: Սուրենյանն ընդգծել է, որ Երեւանում գիշերը այս ժամանակահատվածում ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-4։ Ընդ որում՝ մարտի 6-10-ին ջերմաստիճանն ամբողջ երկրում կբարձրանա 10-13 աստիճանով։ Եղանակն այդ ժամանակ կլինի անամպ եւ առանց տեղումների։

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի

Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարզերում սեպտեմբերի16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև ...

Կարդալ ավելին »

Երևանի օդում փոշին և վնասակար նյութերը գերազանցում են թույլատրելի չափը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել են մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել ...

Կարդալ ավելին »

Հրազդանի օդում փոշին գերազանցել է թույլատրելի սահմանը

Շրջակա միջավայրի նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 20-24-ն ընկած հատվածում:  Կենտրոնից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մարտի 21-23-ը, Վանաձորում և Ալավերդիում չի գերազանցել:

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով։ Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 15-ին, 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 ...

Կարդալ ավելին »

Ջերմ շաբաթ․ օդը կտաքանա 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 9-ին` 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի ...

Կարդալ ավելին »

Առանց տեղումների․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոմետը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով

Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Ըստ «Հայգոսհիդրոմետի»՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12։

Կարդալ ավելին »
ajax-loader