Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով։

Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 15-ին, 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

ajax-loader