Tag Archives: Ավինյան

Մոտ 30 ավտոտնակի փոխարեն` 27 բարեկարգ բակ` Քանաքեռ-Զեյթունում. Ավինյանն այցելել է վարչական շրջան (վիդեո)

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 30 ավտոտնակի փոխարեն կկառուցվի 27 բակ: Հանգստի գոտիները կառանձնանան խաղահրապարակներով ու ֆուտբոլի խաղադաշտերով, կահավորված՝ նստարաններով ու զրուցատաղավարներով: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

250 միավոր 18 մետրանոց ավտոբուսները նույնպես Երևանի բյուջեով կգնենք. Ավինյան

Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին. «Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և ...

Կարդալ ավելին »

Շրջայցեր` Երևանի շինհրապարակներում. Ընդամենը 16 կառուցապատող է օդի որակի չափիչ սարք տեղադրել. Ավինյան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: ...

Կարդալ ավելին »

Տարեվերջին կգործի միասնական տոմսային համակարգ, կանգառներում կերևա ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան

Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում «Telcell» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա, հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ պայմանագրով ներկայացված է մինչև մայիսի 14-ը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և հավելեց, որ աշխատանքի մեծ մասը մինչ այդ ժամկետը կկատարվի: «Ինչ վերաբերվում է կանգառասրահներին, ունենք մեկ նմուշ, որտեղ նախատեսված է ...

Կարդալ ավելին »

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան

Առատ տեղումների հետևանքով  Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ...

Կարդալ ավելին »

Բոլոր մանկապարտեզներում պետք է տեղադրվեն հսկող տեսախցիկներ. Ավինյան

Երևանում տեսահսկման տեսախցիկներ կտեղադրվեն մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում։ «Որոշակի վերահսկողական մեթոդներ պետք է ներդրվեն մանկապարտեզներում՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ», այսօր՝ ապրիլի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ դա պետք է ֆիքսել որպես հանձնարարական:«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձինք, ովքեր այդ վերահսկողությունը պետք է ...

Կարդալ ավելին »

Ավինյանը՝ գնման ոլորտում պահանջները խստացնելու անհրաժեշտության մասին

Երևանի բյուջեի կատարողականը 2023թ. կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ:  «Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց  քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  «Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց ...

Կարդալ ավելին »

Ավինյանը՝ հողազավթումների մասին

Պետությունը հողազավթումների հարցի վերաբերյալ ունեցել է սխալ մոտեցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ի՞նչ տարբերություն՝ պետական բյուջեից ես փող գողանո՞ւմ, քաղաքապետարանի բյուջեից ես փող գողանո՞ւմ, թե՞ հող ես գողանում եւ վրա կառույց ես կառուցում ու ասում՝ էս հողն իմն է: Ի՞նչ տարբերություն՝ փող ես գողանում, թե՞ հող ես գողանում: Դա ...

Կարդալ ավելին »

Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Հանդիպման ւնթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader