Բոլոր մանկապարտեզներում պետք է տեղադրվեն հսկող տեսախցիկներ. Ավինյան

Երևանում տեսահսկման տեսախցիկներ կտեղադրվեն մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում։

«Որոշակի վերահսկողական մեթոդներ պետք է ներդրվեն մանկապարտեզներում՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ», այսօր՝ ապրիլի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ դա պետք է ֆիքսել որպես հանձնարարական:

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձինք, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն: Քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մենք մանկապարտեզներում ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,- նշեց Ավինյանը:

 «Մի քանի հսկողություն իրականացնող անձանց պետք է հասանելի լինեն տեսահսկման տեսախցիկները, քաղաքապետարանը պետք է վստահ լինի, որ նախադպրոցական հաստատություններում բարեկեցիկ միջավայր ունենք»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցերում տարածվեցին մանկապարտեզներում բռնության դրվագներ ցուցադրող տեսանյութեր։ Դրանցից մեկում մասնավոր մանկապարտեզի ուսուցչուհին հարվածում է երեխայի դեմքին։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ուսուցիչները բղավում երեխաների վրա:

ajax-loader