Tag Archives: Ավինյան

Նորք-Մարաշում կկանաչապատվի մոտ10 հա տարածք. Ավինյան

Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ: «Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք ...

Կարդալ ավելին »

Երևանում հին «Գազել»-ները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով. Ավինյան

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի, իսկ առանձին ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով: «Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի ...

Կարդալ ավելին »

«Սուրմալուի» մերձակայքում մետրոյի նոր կայարան կկառուցվի․ Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնեց Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ «Մենք շուտով պետք է հայտարարենք «Սուրմալու»-ի մերձակայքում  մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Ավինյանը։ Ավինյանն անդրադարձել է նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ միաժամանակ նախագծման երկրորդ և երրորդ ...

Կարդալ ավելին »

Երթուղիներից «Գազել»-ների դուրսբերումն ամենատրամաբանականն է․ Ավինյան

«Գազել» մակնիշի միկրոավտոբուսների դուրս բերումը մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը ներկայացրեց նոր ներկրված ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների ընթացքը։ Հարությունյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կբացառվեն կրկնող գծերը և կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը։ Արձագանքելով Հարությունյանին՝ Ավինյանն ավելացրեց․ ...

Կարդալ ավելին »

Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները պետք է տեղի ունենան նույն օրը․ Ավինյան

Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները այսուհետ պետք է տեղի ունենան նույն օրը, սա է լինելու պահանջը կապալառու ընկերությունների նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստին այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ «Ուզում եմ հասկանալ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշել, որովհետև մենք ուզում ենք ասֆալտը տեղում քանդվի և փոսալցվի նույն օրը։ Օրենքում պետք է գրենք, որ ...

Կարդալ ավելին »

Երևանում օդի աղտոտվածության լուրջ խնդիր կա. Ավինյան

Երևան քաղաքում օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր կա, հիմնական պատճառները երեքն են: Այդ մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ավինյանը, խոսելով շինարարական հրապարակները միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորելու կարգավորումներից, ասաց. «Երևան քաղաքում մենք ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, որոնք գալիս են հիմնականում 3 հարուցիչներից: Առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, գրեթե վստահ եմ, փոշու որսիչ կայաններ չունեն: Այստեղ ...

Կարդալ ավելին »
ajax-loader