ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ Պարնի 24 փողոց, թիվ 27 ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գեղարքունիք
Օգոստոսի 12-ին և 13-ին գազ չի լինելու Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի բերքահավաքը
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմում է 25-30, գարնանացան գարու արտերի միջին բերքատվությունը՝ 18-23 ցենտներ։ 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արդեն հնձվել է հացահատիկի շուրջ 2800 հեկտար արտ։
Կարդալ ավելին »Գեղարքունիքում հուլիսին ծնվել է 111 երեխա
2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից, 53 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Գավառի, 17-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 128 երեխա։
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մի շարք բուժհաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել
ՀՀ առողջապահության նախարարությունը «Embrace Global» կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դրանք արդեն բաշխվել են Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։ Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի
Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի: Այդ նպատակով Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի 1-ին փողոց 73 հասցեում գտնվող 0.908474 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Հաշվի առնելով, որ նվիրաբերության իրավունքով փոխանցվող հողամասի վրա ներկայումս կառուցվում է մոդուլային դպրոց՝ սահմանվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հողամասի վրա կառուցվող դպրոցի կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում հունիսին ծնվել է 99 երեխա
2024 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա՝ 55 տղա, 44 աղջիկ: Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 99 երեխայից 34-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Գավառի, 28-ը՝ Սևանի, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 20233 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 39 տղա և 37 ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը
2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց հունիսի 24-ին, որի ընթացքում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհվեց Մարտունի համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ Զ և ...
Կարդալ ավելին »Երևանում և Գեղարքունիքում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր
Մայիսի 29-ին` գիշերվա ժամը 1:15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթով կանաչավուն զանգված: Մեքենայում հայտնաբերվել է նույն զանգվածով ...
Կարդալ ավելին »