Գեղարքունիքում հուլիսին ծնվել է 111 երեխա

2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի  ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից, 53 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Գավառի, 17-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 

2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 128 երեխա։ 

ajax-loader