Tag Archives: բնակավայր

Բարեկարգվում է Ախուրյան-Արևիկ բնակավայրերը կապող ավտոճանապարհը

Ընթացքի մեջ  են  Ախուրյան բնակավայրը Արևիկ գյուղին կապող ներհամայնքային ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են շուրջ 2.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ հիմքից։ Ճանապարհի բարձրացման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են աղացած, մաքուր՝ առանց հողախառնուրդի ասֆալտանյութով, որն իր խտությամբ ֆիքսվում է ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Համայնքապետարանից տեղեկացրին, որ ասֆալտանյութը տրամադրել է Շիրակի մարզպետի աշխատակազմը, իսկ աշխատանքները կատարում է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը։ Նույն ...

Կարդալ ավելին »

Հայաստանին է վերադարձվել Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  Հողամասի կադաստրային արժեքը 2 միլիոն 219 հազար դրամ է: 

Կարդալ ավելին »

Հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը

Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում ՝22-33մմ, Կոտայքում՝ 36-42մմ, Արագածոտնում՝ 28-42մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36մմ, Վայոց ձորում՝ 13-20մմ, Սյունիքում՝ 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում՝ 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։  Այդ մասին հայտնում են «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ ներկայացնելով ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար հատկացվեց 988 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագիրը, որը կներկայացվի Ազգային ժողով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Սույն ...

Կարդալ ավելին »

Մի շարք բնակավայրերում թույլ ձյուն է տեղում

Նոյեմբերի 20-ին Աշոցքի, Թալինի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ինչպես տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

Կարդալ ավելին »

Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս 3 տարի

Կառավարությունն որոշել է եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը: Համաձայն գործող օրենքի, ժամկետն ավարտվում է 2024 թ. հունվարի 1-ին։ Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաեւ օգտվել այլ փոխհատուցման ծրագրերից։ Ներկայում աջակցություն է ...

Կարդալ ավելին »

Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի մի շարք բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը: Ջեռուցման ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզի Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր կգազաֆիկացվեն

Մեկնարկել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 մլն 850 հազար դրամ։  «Գումարի 60 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։ կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086մ, Զույգաղբյուր՝ 724մ, Սարագյուղ՝ 400մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի ...

Կարդալ ավելին »

Կախովսկի ՀԷԿ-ի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ է տարհանվել. ջուրը շարունակում է հեղեղել բնակավայրերը

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի հիդրոէլեկտրակայանի գնդակոծության պատճառով ջուրը սկսել է լցվել Դնեպր գետի ափին գտնվող բնակավայրերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը: Ըստ պաշտոնյայի՝ Դնեպրի արևմտյան ափին գտնվող շուրջ 16 հազար մարդ աղետի գոտում է: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի (Երևանի ժամանակով 8:30-ի) ...

Կարդալ ավելին »

«Հյուսիս-Հարավի» արդիականացման ծրագրով լրացուցիչ մուտքեր կլինեն որոշ բնակավայրեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը, նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader