Tag Archives: կառավարություն

Կառավարությունը 4,2 մլն դրամ է հատկացրել 44-օրյայում վիրավորված զինծառայողի՝ Մոսկվայում բուժվելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 4 մլն 218 հազար դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում իրականացնելու համար: Այն իր մեջ ներառում է բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրը

Կառավարությունը մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը կերկարաձգի Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների (ռենովացիա) պետական աջակցության ծրագիրը։ Նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստում։  «2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը

Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։ «Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա ...

Կարդալ ավելին »

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան, ես որոշում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել Ռոման Վասիլիի Սկլյարին» – ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք ...

Կարդալ ավելին »

Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղենիշը

Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, ինչը ենթադրում է նաև այդ երկրի զինվորականների ընդգրկուն մասնակցությունը դաշինքի զորավարժություններին և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի կառավարության կողմից հավանության արժանացած «2024-2027 թթ․ արտաքին քաղաքական մարտավարություն» փաստաթղթում: ՏԱՍՍ-ի կողմից ներկայացված մեջբերումից հետևում է, որ Շվեյցարիան վճռականորեն տրամադրված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և գործուն համագործակցությունը: ...

Կարդալ ավելին »

Ռեկորդային ֆինանսավորում. կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 3,151 մլրդ դրամ հատկացրեց

Այս նախագծով առաջարկվում է 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 մլրդ 151 մլն դրամ հատկացնել՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ ծրագրերից 2-ը սկսվել էին դեռ 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին եւ 31-ը՝ 2023 թվականին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է. Արագածոտն – 2 ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզում 2018-2023-ին իրականացվել են մոտ 200 միլիոն դոլարի ծրագրեր

Արարատի մարզում 2018-2023 թվականին իրականացվել են 79 միլիարդ 192 միլիոն 500 հազար դրամի (շուրջ 200 միլիոն դոլար) ծրագրեր։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 2018-2023 թվականներին Արարատի մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 316 կիլոմետր ճանապարհ, 190 կիլոմետր լուսավորություն, 531 կիլոմետր ջրագիծ, 186 կիլոմետր գազիֆիկացում։ Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ ավելին »

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր մասնավոր ընկերությունները։ «Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերն ու ...

Կարդալ ավելին »

Հայաստանն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը

Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե ...

Կարդալ ավելին »
ajax-loader